ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

Կինոփառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և  «Ուսանողական»: «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է ոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք»  անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է:  Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։

«Սոսե»  միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում  և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը,  ինչպես նաև աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը:
Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  բաժնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular