ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել էր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին` մասնակցել հանրահավաքին, սպառնացել էր` հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից, իսկ Վարդենիսի համայնքապետ, ծպտյալ ՔՊ-ական Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղի արցախցիների հետ հրատապ հանդիպում էր նախաձեռնել:

Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու։ Մեզ զանգահարած արցախցին, ով խնդրեց իր անունը չգրել, համոզված էր, որ միտումնավոր են այդ օրը, այդ ժամին հանդիպում նշանակել՝ փորձելով արցախցիներին հետ պահել հանրահավաքից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 06․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular