ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երուսաղեմում 18 մարդ է ձերբակալվել քաղաքի օրվա դրոշի երթի ժամանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երուսաղեմի օրվա դրոշի երթի ժամանակ 18 մարդ ձերբակալվել է տարբեր իրավախախտումների համար: Դրա մասին հաղորդել է Ynet-ը:

 Բացի հինգ երիտասարդ ուլտրաազգայնականներից, որոնք հունիսի 5-ին ձերբակալվել էին Հին քաղաքում լրագրողների վրա առարկաներ նետելու համար, 13 հոգի բերման է ենթարկվել բռնության, սպառնալից պահվածքի, ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու և մանր խուլիգանության համար: Մեկ անձ ձերբակալվել է դանակ պահելու համար։

Իսրայելում Գերմանիայի դեսպան Շտեֆեն Զայբերտը ասել է, որ Երուսաղեմի Հին քաղաքում այսօր Երուսաղեմի օրվա դրոշի երթից տեսարանները խոսում են կույր ատելության մասին, որով դաստիարակվում են ազգային կրոնական շարժման երիտասարդ անդամները:

«Այսօրվա Երուսաղեմի նմանատիպ տեսարանները չեն վկայում քաղաքի հետ այն խորը հոգևոր կապի մասին, որը հրեաները զգացել են հազարամյակներ շարունակ: Դրանք խոսում են այն կույր ատելության մասին, որին սովորեցրել են այս երեխաներին»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երթի մասնակիցները հարձակվել են լրագրողների վրա, ահաբեկել պաղեստինցիներին և ռասիստական ​​կարգախոսներ վանկարկել արաբների դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular