5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Արևմտյան Անգոլայում։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Բենգուելա քաղաքից 155 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 151 հազար մարդ։
Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։