Կիևում հիստերիա է. Վրաստանը վերածվում է «կովկասյան Բելառուսի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե ԵՄ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Թբիլիսիի քաղաքականությունը չփոխվի, ապա Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի սկսելու վերահսկել Վրաստանը այնպես, ինչպես դա անում է Բելառուսի հետ։ Իր տեսաբլոգում գրել է այդ մասին Ուկրաինացի նկարիչ, օդիոզ ազգայնական և մայդանի ակտիվիստ Սերգեյ Պոյարկովը, ով նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի մեդիա ծառայության մաս է կազմում, փոխանցում է politnavigator.net-ի թղթակիցը։
«Օրենսդրական լծակները դեռևս Իվանիշվիլիի ձեռքում են, և եթե նա որոշի պայմանագիր կնքել Պուտինի հետ, ապա ի՞նչ պայմաններով դա կլինի: Շատ պարզ: Պուտինը, վիթխարի ինքնավարության պայմաններով վերադարձնում է Օսիան և Աբխազիան, որի արդյունքում Իվանիշվիլին դառնում է վրացական հողերը վերադարձնող:
Բացի դա Պուտինը փոխհատուցում է ԵՄ-ի օգնության դիմաց, քանի որ Վրաստանի բնակչությունը հավասարազոր է Կիևի բնակչությանը, այնտեղ գերահռելի թվեր չկան։ Հետևաբար, եթե Պուտինը ստանում է տոտալ քաղաքական ազդեցություն և վերահսկում Վրաստանի վրա, նա մեկ հարվածով երկու հաղթաթուղթ է ստանում։ Եթե Վրաստանն անցնի նրանց վերահսկողության տակ, ապա դա առաջին հերթին տրանսպորտային միջանցք է։ Նա ինչ ուզում է ուղիղ Իրանից է բերում, փակում է դեպի Կասպից ծով գնացող խողովակաշարերը և ինքն է վերահսկում այդ ամենը, հսկում է ամբողջ տարածաշրջանը։
Այդ դեպքում ամեն ինչ միայն նրա հետ պետք է որոշել, քանի որ նա վերահսկում է Վրաստանն այնպես, ինչպես վերահսկում է Բելառուսը։ Եթե Իվանիշվիլին դառնա նոր Լուկաշենկո, ապա Պուտինը ձեռք կբերի ոչ միայն տնտեսական և նյութատեխնիկական այլ նաև հսկայական քաղաքական ազդեցություն», - հիստերիկ կերպով արձանագրել է Պոյարկովը:
«Պուտինն իրականում նաև կտրում է Հայաստանի նվազագույն խաղի հնարավորությունը, քանի որ Հայաստանի շուրջ բոլոր պետություններն են արդեն լինելու բացառապես թշնամաբար տրամադրված նրա նկատմամբ… Պուտինի դաշնակիցներով շրջապատված Հայաստանը կքայլի ինչպես լարի վրա, պարզապես շքերերթով կանցնի այն գծի երկայնքով, որտեղով կասեն։ ՀԱՊԿ հարթակում այլևս բուլիինգ չենք տեսնի:
Եվ, եթե դա վատ է մեզ համար, ապա վատ է նաև մեր դաշնակիցների համար։ Որովհետև այն ամբողջ քաղաքականությունը, որը կառուցվել է Վրաստանում Պուտինին հակադարձելու նպատակով չի ունենա որևէ լծակ և պարզապես կանհետանա»,- ողբացել է մայդանիստը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը