ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքnւն nւ Անկարան «կարմիր գnրգը» փռել ու uպաunւմ են Նիկnլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռևս հունիսի 3-ին MediaHub-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանին՝ COP-29-ին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այս միջոցառումը դիտարկում են որպես հարթակ, որտեղ, հնարավոր է, ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»: Եվ սա Բաքվի վերջնական հաղթանակը կլինի:

Պաշտոնական Երևանը, բնականաբար, չի շտապում մեկնաբանել մեր ունեցած տեղեկությունները, մինչդեռ թշնամի երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, թե՛ պաշտոնյաների, թե՛ լրագրողների մակարդակով ակտիվ տարածվում է, որ Փաշինյանը ժամանելու է Բաքու:

Օրերս Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP 29 համաժողովի վրա, որը մեծ հնարավորություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Ինչպես գրել էինք նախորդ անգամ, եթե փաստաթուղթը, որի համար տարիներ պայքարեցին Մոսկվան ու Բրյուսելը, ստորագրվի ոչ թե իրենց հարթակում, այլ հենց Բաքվում՝ թշնամի երկրի մայրաքաղաքում, դա Հայաստանին վերջնական ծնկի կբերի և իսկապես մեծագույն հարված կհասցնի ամբողջ հայությանը:

Նշենք, որ միջոցառումը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular