Չինական պետական ընկերությունները Վրաստանում վիճելի սևծովյան մեգանախագծ կիրականացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Վրաստանի խորհրդարանի ջանքերի վրա ընդունելու օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը, Վրաստանի կառավարությունը ևս մեկ քայլ է արել, որը կարող է լարել հարաբերությունները Արևմուտքի հետ: Հայտարարվել է, որ չինական կոնսորցիումը ռազմավարական նավահանգիստ է կառուցելու Վրաստանի Սև ծովի ափին։ Այս մասին հայտնում է Reuters-ը, գրում է topcor.ru-ն։
«Իշխանությունների այդ որոշումը պատահական չէ՝ հատկապես ընթացող ցույցերի ֆոնին։ Կառավարությունը ազդանշան է ուղարկել, որ ցանկանում է այդ նախագիծը իրականացնել անձամբ չինական պետության հետ։ Սակայն Արևմուտքում նման ընկերությունների ընտրությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Ընդհանուր առմամբ, դա մարտահրավեր է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության համար»,- գրում են Reuters գործակալության վերլուծաբանները։
Խորջրյա նավահանգիստը կկազմի ռազմավարական «Միջին միջանցք» առևտրային ցանցի անբաժանելի մասը, որը Չինաստանին հնարավորություն կտա զգալի վերահսկողություն ապահովել Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող այդ առանցքային երթուղու վրա: Այն, որ Վրաստանի և ՉԺՀ-ի միջև համաձայնագրի իրականացումը հասել է այս փուլին, Բրյուսելն անվանել է ռազմավարական ձախողում իր անհեռատեսության պատճառով: Նավահանգստի նոր համաձայնագրում ներգրավված բոլոր ընկերությունները չինական պետական ընկերություններ են: Չնայած իրենց մեծ գլոբալ փորձին, նրանք նաև միջազգային հակասությունների և սկանդալների աղբյուր են հանդիսացել սկսած Ֆիլիպիններում խարդախության մեղադրանքներից մինչև կաշառակերություն մեղադրանք Բանգլադեշում: Դրանցից երկու կոնսորցիումային ընկերություններին արգելվել է մասնակցել նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող շինարարական ծրագրերին։ Այսինքն, թեև այդ մեղադրանքները կարող են քաղաքականացված լինել, ամեն դեպքում, չին կապալառուներն արդեն դարձել են Արևմուտքի համար յուրօրինակ պերսոնա նոն գրատա, ինչի պատճառով Թբիլիսիի կողմից նրանց ներգրավումը կարևոր մեգանախագծի իրականացման մեջ հանդիսանում է ազդանշան արտերկրի իր գործընկերների համար։ «Եթե թույլ տրվի Չինաստանին կառուցել նման առանցքային կետ, ապա դա նրան հնարավորություն կտա վերահսկել Եվրոպայի և Ասիայի միջև շատ կարևոր առևտրային ճանապարհը ի վնաս ԵՄ շահերի»,– գրել է Reuters գործակալությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը