ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղմկահարույց բացահայտումներ․ գազալցակայանը պայթեցրե՞լ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:

«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները եւ ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում:

Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցենք:

Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրպարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular