«Հայաստանի բողոքի ցույցերը որպես սոցիալական փորձարկում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե Երևանի ներկայիս բողոքի ցույցերը հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա դա կլինի առանց Արևմուտքի կենտրոնացված մասնակցության ժողովրդական հաջողված դիմադրության հաղթնակած արտառոց դեպք, գրում է iarex.ru-ն։
Բնորոշ է այս ամենին արտասահմանյան լրատվամիջոցների արձագանքը: Այսպիսով, Newsweek հրատարակությունը ցույցերում տեսնում է Իրանի և Ռուսաստանի մեքենայությունները, որոնք իբր շահագրգռված չեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցեն այսպես կոչված Միջին միջանցքը, որը կապում է Չինաստանն ու Եվրոպան։
Բայց ճիշտն այն է, որ չնայած Բաքուն պահանջում է մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ ակնարկելով ուժով դա ապահովելու պատրաստակամությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հեռու է այն միակ ճանապարհը լինելուց, որը կարող է տեխնիկապես ստեղծել Միջին միջանցքը։ Մյուս կողմից, բողոքի ակցիաների փաստացի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, տարօրինակ կերպով, բայց դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել...
Ի տարբերություն Ուկրաինայի մայդանների, որտեղ հստակ երկփեղկվածություն կար «Արևմուտքի և Ռուսաստանի» միջև, հայկական բողոքի ակցիաները շատ ավելի բարդ կառուցվածք ունեն։
Ֆրանսիան կոնֆլիկտի մեջ է Ադրբեջանի և անուղղակիորեն Թուրքիայի հետ, որի ամրապնդման կարիքը չունի, հետևաբար աջակցում է Երևանին։ Սակայն Փարիզին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե ո՞վ է կառավարելու այնտեղ՝ Փաշինյանը, թե՞ Գալստանյանը։ ԱՄՆ-ը շահագրգռված է ուղղակիորեն կամ Ֆրանսիայի միջոցով Հայաստանի ՆԱՏՕ-ականացմանը, միայն թե հայերը գնեն ամերիկյան զենք: Նրանց համար Հայաստանի գլխին կանգնած մարդու անձը, եթե նա չի դրսևորում ռուսամետ նկրտումներ, նույնպես քիչ նշանակություն ունի։ Եթե միևնույն ժամանակ հաջողվի կտրել Ռուսաստանին և Իրանին տարանցիկ ճանապարհներից, ապա դա ևս լավ բոնուս կլինի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար։
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և ձգտում է Կովկասում կառուցել իր վերահսկողության գոտին հեռավորություն պահելով ԱՄՆ-ից և բացահայտ հակադրվելով Փարիզի հետ։ Ռուսաստանը և Իրանը ներկա են տարածաշրջանում, բայց զգալով վերը նկարագրված բոլոր գործոնների ազդեցությունը կարող են աշխատել հիմնականում Ադրբեջանի հետ։ Փաստորեն, Ռուսաստանը միակ խաղացողն է, որը միաժամանակ շահագրգռված է և՛ խաղաղությամբ, և՛ Անդրկովկասի բոլոր ժողովուրդների շահերի պահպանմամբ։ Բայց Մոսկվայի մանևրունակությունը սահմանափակ է, ինչը նշանակում է, որ հաղթանակի հավանականությունը ցուցարարների օգտին չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը