ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիները չեն կարողանում հետ գնալ Սևան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ կեսօրից սկսած MediaHub-ն ահազանգ է ստանում քաղաքացիներից, թե դադարել են գործել Սևան-Երևան երթուղին սպասարկող «Արա Սմբատյան» ԱՁ-ին պատկանող մեքենաները, որոնք տաս-քսան րոպե ինտերվալով շարժվում են Սևանից Երևան և հակառակ ուղղություններով։

«Երեկ ժամը մեկին մի կերպ եմ խցկվել ու գնացել Սևան։ Երևանում եմ աշխատում ու ամեն օր ժամը ութին հետ եմ գնում Սևան։ Էդ մեքենաներով եմ արդեն չորս տարի երթևեկում, հիմա մնացել եմ օդից կախված։ Նորմալ աշխատում էին մեքենաները, հիմա նոր խնդիր են առաջացրել մեր համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սևանի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ Սևան-Երևան երթուղին սպասարկող «գազելներ» էլ կան, բայց շատ անհարմար են, հին, բացի այդ, չեն կարող այդքան մարդու սպասարկել։

«Մի քանի «գազել» կա ընդամենը, Սևանի կեսից ավելին էլ Երևանում է աշխատում, բոլորն էլ նույն խնդրի առաջ են այս պահին կանգնած»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ ինչո՞ւ են մեքենաները դադարել աշխատել․ MediaHub-ը ճշտեց վարորդներից։

«Մեր վրա բողոք է եղել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց՝ իրենց արտոնագրերը թե՛ Երևան քաղաքում, թե՛ միջմարզային երթուղով վարելու համար են։

«Արտոնագրեր ենք ստացել թե՛ Երևան քաղաքում վարելու, թե՛ միջմարզային վարելու համար։ Մեր հիմնական պատվերները դեպի Երևան են եղել։ Այսինքն՝ մենք նստատեղերով պատվեր ենք ստանում, վարում ենք։ Մենք նաև դեպի Գառնի, Ծաղկաձոր ուղղություններով ենք պատվերներ ունենում։ Բողոքողներն էդ մասին չեն խոսել, ու նշել են, որ մենք միայն դեպի Երևան ուղղությամբ ենք աշխատում։ Էդ բողոքներից հետո էլ տեսչականը վարորդների վրա ակտ է գրել, թե իբր կանոնավոր միայն Երևան են գալիս։ Էդ ակտերի հիման վրա էլ գործ է հարուցվել ՍՊԸ-ի վրա։ Պարեկներն էլ կանգնեցրել են, որպես իրեղեն ապացույց տուգանել են մեքենաները»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա ներկայացրեց, որ իրենք ՊԵԿ-ից արտոնագրեր ունեն ստացած՝ 13 արտոնագիր։ 

«Մենք պայմանագրեր ունենք տարբեր կազմակերպությունների հետ, մարդկանց ուղարկել ենք տարբեր ուղղություններով»,- ասաց նա։

Նշենք, որ ընկերության փաստաբանն այս պահին զբաղվում է հարցով, որպեսզի խնդիրը որքան հնարավոր է շուտ լուծվի։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular