Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:
Ըստ տեղեկությունների, մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով»,- շեշտեց նա։