ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն

ՍՊՈՐՏ

Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել  Հայաստան- Ղազախստան ընկերական խաղ։

Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն։

Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում: Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի գերազանց կոմբինացիայի արդյունքում վերջինս գնդակը ձախ եզրից ուղարկել է կենտրոն, որտեղ Արթուր Միրանյանի հետ պայքարում Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Վարազդատ Հարոյանի՝ խորքից կատարած փայլուն փոխանցումից հետո գնդակն աջ եզրում ստացավ Էդգար Սևիկյանն ու այն ուղարկեց կենտրոն, որտեղ Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը մեկ գնդակ ետ է բերել: Սերգեյ Մուրադյանի՝ ձեռքով խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվերպ է իրացրել թիմի հարձակվող Բաուրժան Իսլամխան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular