ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ռուսաստանից հացահատիկի ներմուծման արգելք է սահմանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կողմից սահմանված հացահատիկի ներմուծման արգելքը բացասաբար չի անդրադառնա ռուսական շուկայի վրա, արտահանողները մտածում են մատակարարման ծավալների վերաբաշխման մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։

Նշենք, որ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը հունիսի 21-ից հոկտեմբերի 15-ը դադարեցնում է ցորենի ներկրումը Ռուսաստանից` տեղական արտադրողներին աջակցելու նպատակով և հացահատիկի գների իջեցման ակնկալիքով։ 

«Սա, մեծ հաշվով, մեզ համար ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախորդ 2 տարիների համեմատ՝ հացահատիկի ավելի ցածր բերքատվություն է սպասվում։ Մենք առևտուր ենք անում մեծ թվով երկրների հետ, արտահանողները հիմա մտածում են, թե որտեղ բաշխեն ծավալները, դա  ընդամենը պլանավորման խնդիր է, մեծ բարդություններ այստեղ չենք տեսնում։ ժամանակավոր միջոցներ են, խնդիր չկա, մենք վերաբաշխումներ կանենք ու հետագայում կտեսնենք՝ ինչպես կընթանա Թուրքիայի հետ առևտուրը, նրանք ամեն դեպքում կմնան մեր ռազմավարական գործընկերը»,- ասել է Լուտը։

Թուրքիան նախորդ սեզոնին ռուսական ցորեն  գնող երկրների շարքում երկրորդն է եղել։ 2023-ի հունիս-սեպտեմբերին այնտեղ ներմուծվել է 3 միլիոն տոննա ռուսական հացահատիկ։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular