ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրբազան շարժումը՝ յուրատեսակ փորձարկում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Հայաստանի բողոքի ցույցերը՝ որպես սոցիալական փորձարկում» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Երևանի ներկայիս բողոքի ցույցերը հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա դա կլինի առանց Արևմուտքի կենտրոնացված մասնակցության ժողովրդական հաջողված դիմադրության հաղթանակած արտառոց դեպք։ Բնորոշ է այս ամենին արտասահմանյան լրատվամիջոցների արձագանքը: Այսպիսով, Newsweek հրատարակությունը ցույցերում տեսնում է Իրանի և Ռուսաստանի մեքենայությունները, որոնք, իբր, շահագրգռված չեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցեն, այսպես կոչված, Միջին միջանցքը, որը կապում է Չինաստանն ու Եվրոպան։ Բայց ճիշտն այն է, որ չնայած Բաքուն պահանջում է մուտք դեպի Նախիջևանի էքսկլավ՝ ակնարկելով ուժով դա ապահովելու պատրաստակամությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հեռու է այն միակ ճանապարհը լինելուց, որը կարող է տեխնիկապես ստեղծել Միջին միջանցքը։

Մյուս կողմից՝ բողոքի ակցիաների փաստացի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որը հայտարարել է Փաշինյանին փոխարինելու իր պատրաստակամության մասին, դեռ ոչ ոք «Կրեմլի գործակալ» չի անվանել... Ի տարբերություն Ուկրաինայի մայդանների, որտեղ հստակ երկփեղկվածություն կար «Արևմուտքի» և «Ռուսաստանի» միջև, հայկական բողոքի ակցիաները շատ ավելի բարդ կառուցվածք ունեն։ Ֆրանսիան կոնֆլիկտի մեջ է Ադրբեջանի և անուղղակիորեն Թուրքիայի հետ, որի ամրապնդման կարիքը չունի, հետևաբար աջակցում է Երևանին։ Սակայն Փարիզին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե ո՞վ է կառավարելու այնտեղ՝ Փաշինյա՞նը, թե՞ Գալստանյանը։ ԱՄՆ-ը շահագրգռված է ուղղակիորեն կամ Ֆրանսիայի միջոցով Հայաստանի ՆԱՏՕ-ականացմանը, միայն թե հայերը գնեն ամերիկյան զենք: Նրանց համար Հայաստանի գլխին կանգնած մարդու անձը, եթե նա չի դրսևորում ռուսամետ նկրտումներ, նույնպես քիչ նշանակություն ունի։

Եթե միևնույն ժամանակ հաջողվի կտրել Ռուսաստանին և Իրանին տարանցիկ ճանապարհներից, ապա դա ևս լավ բոնուս կլինի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և ձգտում է Կովկասում կառուցել իր վերահսկողության գոտին՝ հեռավորություն պահելով ԱՄՆ-ից և բացահայտ հակադրվելով Փարիզի հետ։ Ռուսաստանը և Իրանը ներկա են տարածաշրջանում, բայց զգալով վերը նկարագրված բոլոր գործոնների ազդեցությունը՝ կարող են աշխատել հիմնականում Ադրբեջանի հետ։ Փաստացի, Ռուսաստանը միակ խաղացողն է, որը միաժամանակ շահագրգռված է և՛ խաղաղությամբ, և՛ Անդրկովկասի բոլոր ժողովուրդների շահերի պահպանմամբ։ Բայց Մոսկվայի մանևրունակությունը սահմանափակ է, ինչը նշանակում է, որ հաղթանակի հավանականությունը ցուցարարների օգտին չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular