ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ նախկին փոխնախարարին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՊՆ նախկին փոխնախարար Թիմուր Իվանովի մեղավորությունն ապացուցելու դեպքում՝ նրան կարող է սպառնալ մինչև 500 միլիոն ռուբլու տուգանք՝ ի հավելումն իրական բանտարկության։ Այս մասին հայտարարել է փաստաբան, ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Անդրեյ Գրիվցովը։


«Պաշտպանության փոխնախարար Իվանովին սպառնում է մինչև 500 միլիոն ռուբլու տուգանք»,- գրել է Գրիվցովը։ 

Նա հավելել է, որ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասի սանկցիան նախատեսում է 8-ց մինչև 15 տարի ազատազրկում՝ վերցված կաշառքի մինչև 70-ապատիկի չափով տուգանքով կամ առանց դրա։ Բացի այդ, որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել տուգանք։

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 8-ին օրինական է ճանաչել Իվանովի կալանավորումը, ով մեղադրվում է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ 1,185 միլիարդ ռուբլու չափով խոշորագույն կաշառքներից մեկը ստանալու մեջ: 

Պաշտպանական կողմը փորձել է մեղադրյալի համար տնային կալանք ստանալ, սակայն՝ ապարդյուն: Բացի այդ կալանք է դրվել նախկին պաշտոնյայի սեփանականության ու բանկային հաշիվների վրա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular