ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանյե Ուեսթն՝ իր սեքսուալ տեսահոլովակի մասին. Գուցե մեկնումեկը վերջապես ինձ դատի կտա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանգստյան օրերին համաշխարհային մամուլը թնդում էր ոչ միայն «Եվրո 2016-ի» ու Հռոմի պապի Հայաստան այցելության թեմաներից, այլեւ Քանյե Ուեսթի Famous երգի նոր տեսահոլովակի շնորհանդեսից: Տեսահոլովակի շնորհանդեսը անցել է Ինգլվուդի Forum հրապարակում, 17 հազար մարդու ներկայությամբ:

Տեսահոլովակը կարելի է դիտել Ջեյ Զիի Tidal ծառայությունում: Համացանցում առայժմ միայն առանձին հատվածներ են հրապարակվել այն տեսահոլովակից, որում նկարահանվել են մերկ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:

Եվ չնայած Քանյեն պնդում էր, որ տեսահոլովակում բոլոր պերսոնաժները իրական են, բայց իրականում մահճակալի վրա պառկած մերկ կերպարները մոմե մանեկեններ են:

Տեսահոլովակի մասին իրենց տեսակետները (ի դեպ, ամենեւին էլ ոչ բացասական) արդեն հայտնել են Դոնալդ Թրամփն ու Ջորջ Բուշ Կրտսերը (վերջինը տեսահոլովակին հումորով էր վերաբերվել):

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular