ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա իշխանությանը հեռացնելու ժամանակն է. Բագրատ Սրբազանին հաջողվեց այս ընթացքում կարևոր հաղթանակների հասնել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին այն փուլում է, որ չմիացողներն են տուժելու։ Առաջին փուլում Բագրատ Սրբազանին հաջողվեց ժողովրդին ոտքի հանել, մարդիկ ճանաչեցին Բագրատ Սրբազանին՝ իբրև առաջնորդի։ Սրբազանը մշտապես ասել է, որ կան փուլ-փուլ անելիքներ․ երկրորդ փուլում մասնագիտական խմբերի հետ հանդիպումները, նրանց միավորելը նույնպես ստացվեց, երրորդ փուլում Սրբազանը իշխանության վերջնական վարկաբեկման խնդիրը լուծեց, կարծում եմ՝ հիմա իշխանությանը հեռացնելու ժամանակն է»,- «Հարցեր կան»  հաղորդմանն ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բագրատ Սրբազանին հաջողվել է բոլոր փուլերի խնդիրները լուծել, հիմա արդեն քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն՝ մինչև վերջ մասնակցե՞լ, թե՞ մնալ լուսանցքում, որովհետև նրանք, ովքեր չեն մասնակցի, իսկապես մնալու են լուսանցքում։ Շարժումը իշխանության հեռացման հարցը պետք է լուծի, և մուտք գործենք ամենակարևոր՝ արժեքների վերականգնման, վերահաստատման փուլ. տաժանակիր աշխատանք է սպասվում, բայց դա ամենակարևորն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular