Օլաֆ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային։
«Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց 800 օր անց մի բան պարզ է. Ռուսաստանն իր կայսերական ծրագրերով չի հասնի իր ուզածին», - ասել է Շոլցը Kanzler kompakt փոդքաստում, որը հրապարակվել է հունիսի 15-16-ը՝ Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովից առաջ:
«Ուկրաինան թույլ չի տա, որ իրեն ծնկի բերեն և իրեն թելադրեն հանձնման պայմանները»,- շարունակել է Գերմանիայի կանցլերը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել այս դաժան պատերազմում, և որ Ուկրաինայի համար խաղաղությունը պետք է կնքվի արդար պայմաններով։
«Մենք անխոնջ աշխատում ենք այս արդար խաղաղության համար», - ընդգծեց Օլաֆ Շոլցը: