«Խելագար գին». հայտնի է դարձել NASAMS III զենիթահրթիռային համակարգի գինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի կառավարությունը պայմանագիր է կնքել Kongsberg Defense & Aerospace կորպորացիայի հետ մեկ NASAMS III հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման համար՝ գումարը կազմել է 410 միլիոն եվրո, գրում է unian.net-ը։
Այս մասին հայտնել է Defense Express-ը։ Փորձագետներն իրենք այդ գինը անվանել են «խելագար», և դժվար է չհամաձայնվել դրա հետ: NASAMS-ը միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ է, ուստի կարելի էր ենթադրել, որ դրա գինը պետք է լիներ համեմատաբար ցածր՝ հատկապես ավելի մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի համեմատ։
Հետաքրքիր է այն, որ 2023 թվականին Նորվեգիան Ուկրաինայի համար NASAMS համալիրներ է պատվիրել յուրաքանչյուր մարտկոցի համար նախատեսելով մոտավորապես 215 միլիոն դոլար: Նոր պայմանագրի գումարը հստակ ցույց է տալիս, թե որքան մեծ է հակաօդային պաշտպանության համակարգերի պահանջարկը աշխարհում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են NASAMS զենիթահրթիռային համակարգի ամենաժամանակակից տարբերակը։ Տեսանյութերից մեկում կարող եք տեսնել, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները արձակում AIM-9X հրթիռներ, որոնք կիրառվում են միայն NASAMS III-ի վրա։
Ի տարբերություն նախկին տարբերակների, NASAMS III-ը կարող է օգտագործել հրթիռների ավելի լայն շառավիղ, բացի կարճ հեռահարության AIM-9X հրթիռից, այն կարող է օգտագործել ավելի մեծ հեռահարության AMRAAM-ER հրթիռ, որն ունակ է խոցել թիրախները 50 կմ հեռավորության վրա: Բացի այդ, արդիականացված այդ համալիրը ունի կրակի կառավարման բարելավված համակարգ և ավելի մեծ թվով արձակման կայաններ և ռադիոլոկացիոն կայաններ մեկ ցանցի մեջ միացնելու ունակություն: Հիշեցնենք, որ փետրվարին հաղորդվել էր, որ Ուկրաինան կարող է Նորվեգիայից ստանալ ևս 10 NASAMS կայաններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը