ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մեր որդիները ողջ լինեին, այս շարժման առաջնագծում էին լինելու. Հայությունը սպասում է շարժման հաղթանակին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Այն գաղափարները, որոնք դրված են շարժման հիմքում, մեզ համար ընդունելի են։ Արդեն երեք տարի է՝ մենք պայքարում ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամիներ դեմ,  մենք կորցրել ենք մեր որդիներին, բայց չենք ուզում մեր հայրենիքը կորցնել»,- « Հարցեր կան»  հաղորդմանն ասել է «Որդիների կանչ» հասարակակն կազմակերպության համահիմնադիր Արա Ռոստոմյանը։

«2018 թվականին իշխանությունը զավթած մարդիկ ամեն ինչ ուրանում են, առաջնայինը փողն է։ Մենք ուզում ենք Բագրատ Սրբազանի օգնությամբ արժեքային փոփոխության հասնել։ Հայությունը սպասում է այս շարժման հաղթանակին։ Մենք՝ ծնողներս,  զինվորագրված ենք այս շարժմանը, վստահ ենք՝ եթե մեր որդիները ողջ լինեին, ապա շարժման առաջնագծում էին լինելու։

Երբ շատերը մեզ հարցնում են՝ որտեղի՞ց այդքան ուժ՝ վշտի հետ մեկտեղ, պատասխանում ենք՝ մենք պայքարող տեսակ ենք՝ ինչպես մեր տղաները։ Այսօր մենք ամեն ինչ մոռացած՝ փորձում ենք փրկել այն հայրենիքը, որը մեր որդիներն են մեզ ժառանգել։ Սովորաբար ավագներն են ժառանգում, ստացվեց այնպես, որ որդիները մեզ ժառանգեցին. մենք պիտի ամեն գնով պահենք հայրենիքը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular