Բայդենն ասել է՝ ինչն է սպառնում Երկիր մոլորակի վրա մարդկության գոյությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը Երկիր մոլորակի վրա մարդու գոյության սպառնալիքներն են: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ նախագահն ասել է, որ «կլիմայի փոփոխության էքզիստենցիալ վտանգը մեծանում է»։
«Մենք բոլորով համագործակցում ենք՝ հասնելու համար ամբողջ աշխարհում վնասակար նյութերի արտանետումների զրոյական մակարդակի։ Դա էքզիստենցիալ վտանգ է ամբողջ մարդկության համար․ միակ էքզիստենցիալ վտանգը՝ միջուկային զենքի հետ միասին»,- ասել է Բայդենը։