ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնnջ և աղջիկ երեխայի մարմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները:

Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular