ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ընտանիքից է Սրբազանի Սուրենը․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է. 

Մամուլից ու այլ աղբյուրներից տեղյակ էի, թե ով է Սրբազանի կողքին կանգնած երիտասարդը՝ Սուրեն Պետրոսյանը։ Քաղաքագետ ասում ու անցնում ենք, բայց թե մինչև քաղաքագետ դառնալն ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ խոչընդոտներ է հաղթահարել, ի՞նչ ընտանիքում է մեծացել, ի՞նչ դաստիարակություն է ստացել, չենք խորանում։ Ասում ենք՝ քաղաքագետ է ու վերջ։ Մի կողմ դնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, ինձ հետաքրքրեց այլ բան․ նա զբաղվել է լեռանագնացությամբ։ Ինչպե՞ս կարող է գրքերի մեջ խճճված քաղաքագետը լեռնագնաց լինել․ չէ՞ որ դրա համար ֆիզիկական պատրաստվածություն է պետք։ 2012 թ․, բարձրացել է Էլբրուսը (4741 մետր), 2013 թ․ Մոնբլան (4969 մետր), 2016 թ․ Մաթերհորն (4478 մետր), 2017 թ․ Այգեր (3967 մետր), 2017 թ․ Մասիս (5165 մետր)։

Պատասխանը գտա։ Նախապես սովորել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, հետո շարունակել կրթության բարձունքների ընթացքը։ Այստեղից է եկել Սուրենի հայրենասիրությունը։ Արծիվը, երբ թռիչքների, բարձունքների է սովոր լինում, նա միշտ սիրում է բարձունքը, ազատությունը, երկինքը։

Ինչևէ, եթե միանգամից անցում կատարեմ ու այլ բանի մասին խոսեմ, չզարմանաք, որովհետև հաճախ պատահակություններն ավելի մեծ բացահայտում են անում, քան կենսագրական ողջ նոթերը։
Լվացքի մեքենաս չէր աշխատում։ Ում դիմեցի, ասացին՝ հնարավոր չէ վերանորոգել։ Վարպետ էի փնտրում։ Մի քանի տեղից նույն մարդու անունը տվին ու ասացին, որ ամենալավ, պատասխանատու վերանորոգողը, թող ինձ ներեն մյուսները, Ռաֆոն է՝ իրեն զանգեմ։ Ինչևէ զանգեցի ու եկավ։ Պատկառելի տարիքի մի անձնավորություն էր, զրույցից իմացա, որ բարձրագույն, տեխնոլոգիական կրթություն ունի։ Մեքենան հենց միացրեց, «դիագնոստիկան տվեց»։  Ասաց՝ լավ մեքենա է, չարժե նորը գնել, այնպես կսարքեմ, որ նորից էլ երկար կծառայի, տղաս կգա, ինչ որ պետք է, կհանի,  կսարքի։ Ասաց՝ երկու տղա ունեմ։

Հարցրի՝ երկու՞սն էլ արհեստավո՞ր են։ 

-Չէ, մեկը արհեստավոր չէ,- ժպտաց,- կճանաչե՞ս՝ Սուրենն է Պետրոսյան։ 

-Սրբազանի Սուրե՞նը․․․ ,- միանգամից ։  

Աչքիս առաջ եկավ Աղավնոյում բնակվող Սուրենը, նրա պայքարը։ Հետո տեղափոխվեց Ոսկեպար ու նույն մղձավանջը։ 

-Իսկ հիմա որտե՞ղ է բնակվում,- հարցրի։

- Երկու տեղ բնակարան ունեի։ Տղաներիս հարցրի՝ մեկդ ինձ հետ պիտի բնակվի, մյուսդ առանձին։ Որոշեք։ 

Եղբայրներով որոշեցին, որ ինձ հետ բնակվի արհեստավոր տղաս՝ իրար գործով հասնենք, օգնենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular