ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քարշվող հրետանին ապագա չունի». իսպանացի փորձագետը կոչ է արել հաուբիցները վերածել ինքնագնաց հրետանային համակարգերի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2024 թվականի մարտին ԱՄՆ բանակի հրամանատարության առաջադեմ զարգացման ղեկավար, գեներալ Ջեյմս Ռեյնին ասել էր, որ ժամանակակից մարտադաշտի պայմանների փոփոխության պատճառով «քարշակվող հրետանու ապագան պայծառ չէ», գրում է topwar.ru-ն։ Ինչպես նշել է իսպանական Infodefensa հրատարակությունը, հրետանին շարունակում է կարևոր տարր լինել թշնամու վրա հզոր, ճշգրիտ և հեռահար կրակի վարման համար: Սակայն երկնքում հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի և նույնիսկ անօդաչուների պարսերի գերակայության պայմաններում քարշակվող հրետանին այլևս չի կարող արդյունավետ աշխատել։ Ըստ հրատարակության` քարշակվող հրետանին հեշտ է օգտագործել և տեխնիկապես ավելի քիչ բարդ է, բայց ունի ցածր շարժունակություն և կրակի դանդաղ տեմպ հաշվի առնելով դիրք գրավելու և հրանոթը գործարկելու համար պահանջվող ժամանակը:

-Ներկայումս իսպանական բանակն իր տրամադրության տակ ունի 105 և 155 մմ տրամաչափի մեկուկես հարյուր քարշակային հաուբից։ Եվ դրանք պետք է փոխարինվեն ինքնագնաց հրետանային համակարգերով։ Անհրաժեշտ է բանակի քարշակային հաուբիցները վերածել ինքնագնաց համակարգերի։ Ընդ որում դա բարդ կամ թանկարժեք գործընթաց չի լինի,- գրել է հրապարակման հեղինակը։

Նա կոչ է արել հրատապ գործարկել հրետանու արդիականացման ծրագիր, որի շրջանակներում գոյություն ունեցող 105/30 և 155/52 մմ տրամաչափի հաուբիցները պետք է տեղադրվեն հիմնականում բեռնատարների շասսիների վրա:

- Պատմությունը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է արագացնենք առաջընթացը ժամանակին համաքայլ,- ավարտել է հեղինակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular