ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվ կրկին Հայաստանի դասերը. նուրբ կապեր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծես թե Հայաստանը՝ հարուստ պատմություն ունեցող այդ փոքրիկ երկիրն իր առաքելությունն է դարձրել շրջապատին դասեր տալը, գրում է ukraina.ru-ն: Ընդ որում թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով՝ լինի դա «Հայկական ռադիոյի» հումորի, թե Երևանի փողոցային բողոքի դրամայի տեսքով։

Երբ իմացա Ալավերդի սքանչելի անունով քաղաքում աննախադեպ ջրհեղեղի մասին, հասկացա, որ սկսվել է։ Որովհետև հայերի առաջին դասերից մեկը համարում եմ բնական և սոցիալական աղետների միառժամանակյա դրսևորումը։ Հիշու՞մ եք, թե ինչպես Սպիտակի մահաբեր երկրաշարժն ու ղարաբաղյան ռազմական ողբերգությունը համադրվեցին։ Այն ժամանակ դա ակնարկ էր սեյսմոլոգիայի և քաղաքագիտության միջև նուրբ կապերի մասին։

Հիմա էլ ավելի առեղծվածային ենթադրություններ են առաջացնում իշխանության խելագարության վրա գետերի վարարումների անգիտակից ազդեցության մասին։ Բայց դա գործընթացի չերևացող խորության մեջ է: Խոսենք այն մասին, թե ինչ կա բուն գետնի վրա: 

Մի շարք փորձագետներ ներկայիս լայնածավալ փողոցային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը միակողմանի են գնահատում։ Օրինակ, դրանք որակվում են որպես պայքար իշխանության և ընդդիմության միջև։ Այսինքն զուտ քաղաքական հարթության վրա։ Բայց հետո հարց է առաջանում ընդդիմադիրների ծրագրերի, նպատակների ու բողոքի ակցիաների պատճառների մասին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ մասին ավելի քան վերացական է արտահայտվել ասելով, որ «Փաշինյանն իր պարտականությունները չի կատարում»։ Ոչ մի մանիֆեստ, ոչ մի կարգախոս, ոչ մի մտադրությունների հայտարարություն: Բայց նման կերպ քաղաքականության մեջ չի լինում, միշտ լինում է մանրամասնում: 

Մյուս կողմից, կան վերլուծաբաններ, որոնք ինֆանտիլ կերպով համոզում են, որ ցույցերում քաղաքականություն չկա։ Այսինքն սա ամեն վատի (ի դեմս Փաշինյանի) ամեն լավի (ի դեմս  Գալստանյանի) հետ բախում է։ Բայց դա նույնպես չի լինում, հետո նման մեկնաբանությամբ մանրամասնում է առաջանում:
Այսպիսով, եկեք խոսենք մանրամասների մասին: Կարծում եմ, որ այս դասը չի կարելի սովորել, եթե չհասկանանք այն հիմնականը, որն ակնհայտորեն պաշտպանում է գործող իշխանության ղեկավարը, և որի դեմ, հավանաբար, պայքարում է ապագա իշխանության հավանական ղեկավարը։ Այսպիսով, Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, դպրոցական ու համալսարանական երկարամյա անձնական պարտություններից մինչև տարածքային ու բարոյական պետական կորուստներ ու պարտություններ։ Բայց, թերևս, չկա ավելի վատ բան, քան պարտվողական բարդույթով պետության ղեկավարը։

Սակայն նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի պատճառով։ Ինչ-որ փուլում անդրազգային մոդերատորները եկել են այն եզրակացության, որ հաղթողները վատ սպառողներն են: Հավանաբար այն պատճառով, որ բարձր արժեքների և իդեալների առկայությունը դժվար է համատեղել կենցաղային հեդոնիզմի հետ: Եվ ամբողջ հետխորհրդային տարածքում սկսվել է ներարկվել պարտվողականության բարդույթ, որը յուրովի է դրսևորվել Հայաստանում։ Ակնհայտ է, որ հենց դրա համար էլ Փաշինյանը չի հանդուրժում «ղարաբաղյան կլանը»։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրանք խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններին, և ոչ նույնիսկ կոռուպցիոն սխեմաներում նրանց իբր տոտալ ներգրավվածության պատճառով: Այլ որովհետև հենց Ղարաբաղի պատմությունն է դարձել հերոսության դպրոց նոր սերունդների համար։ Ակնհայտորեն, այդ նույն «սոցիալական պատվեր»-ն է որոշել վարչապետի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը նա փորձում է ոչնչացնել նախանձելի եռանդով։

Չէ՞ որ քրիստոնեությունը հաղթողների հոգևոր հիմքն է։ Պետք է արմատախիլ անել այն հավատքը, որտեղ հիմնական մեղքը հուսահատությունն է, իսկ գլխավոր առաքելությունը «փրկելն ու պահպանելը»։ Նման կրեդոյի տակ էր Յուշչենկոն, իսկ հիմա Փաշինյանը, քաղաքական գործիչներ, ովքեր անդեմությունը, բթությունը և պարտությունը հասցրել են քաջության և արժանապատվության աստիճանի։

Այլ կերպար է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դեռ պատանի Վազգենը (որը հետո դարձավ Բագրատ) կյանքով անցել է հաղթողի պես՝ վաղ հաջողություններ դպրոցում, ճեմարանում, աստվածաբանական հայտնությունների բարդ խնդրի վերաբերյալ ատենախոսության փայլուն պաշտպանություն, «Էջմիածին» ազդեցիկ ամսագրի հրատարակություն, կարևոր թեմերի առաջնորդություն... Բացի այդ, այդ տպավորիչ հոգևորականն իրականում է տեսել պարտության ողջ դառնությունն ու ճակատագրական հետևանքները, երբ օգնում էր պարտված և ավերված Իրաքը լքած հայ փախստականներին։

Նրանք, ովքեր կարծում են, որ մեր գլոբալ թշնամիները փորձում են Ռուսաստանը շրջապատել «անակոնդայի գոտիով»՝ խարիզմատիկ և եռանդուն թշնամիներով, սխալվում են: Ավելի շուտ, նրանք փորձում են «շրջապատել» մեզ թուլակազմ, ձանձրալի, քայքայված հարևանների ապակեբամբակով։ 

Ինչպես կդասավորվի խելահեղ արքեպիսկոպոսի ճակատագիրը: Առայժմ վտանգը նրանում է, որ միշտ չէ, որ ճիշտ է մեկնաբանվում նրա առաքելությունը։ Օրինակ ասում են, որ նրա խնդիրն է փրկել պետությունը: Բայց հոգևորականի առաքելությունն իշխանության նույնիսկ ամենակարևոր ինստիտուտները փրկելը չէ։ Նրա անմիջական խնդիրն է լուսավորել հոգիները: Նաև պետք է հուսալ, որ նրան չեն վերագրի Արևելքին, կամ Արևմուտքին մերձենալու ծրագրեր։ 

Մի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նեղ քաղաքական կամ գռեհիկ էթիկական, այլ գաղափարական բնույթ են կրում։ Դա Հայաստանի դասն է աշխարհի համար: Դա ուժի քիմիայի և երջանկության մետաֆիզիկայի նուրբ կապերի ակտուալացումն է։ Եվ խոնարհ խորհուրդ հնագույն երկրի հասարակական կարծիքի առաջնորդին. իշխանությունում պարտվողից վատ բան էլ կա, դա առանց իշխանության հաղթողն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular