ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նվազել է քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նշվել է, որ նվազել է թեժ գծի ահազանգերի թիվը, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից մարդկանց պատասխանելու հանգամանքով։ Զեկուցվել է, որ զանգերի 92%-ին պատասխանել են միանգամից, իսկ մյուս 8%-ի դեպքում հետադարձ զանգ է եղել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանին դիմելով՝ ասել է․ «Ինձ մտահոգում է 251–ը, չեմ հասկանում՝ բովանդակությունն ինչ է»։

Հարությունյանը նշել է, որ մեծ մասը համաձայնեցվող գրանցումներն են։

Քաղաքապետն առաջարկել է որոշակի միջոցառումների ծրագիր ներկայացնել՝ քայլերի հերթականությամբ ու ժամկետներով․ «Ժամկետի վերջին միջոցառումը պետք է լինի՝ զրոյացնել ժամկետանց հանձնարարականների թիվը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular