ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական շատ պատգամավորների ընտանիքի անդամներ մասնակցում են մեր հանրահավաքներին, ասում են՝ նրանց պահում են շանտաժի միջոցով․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր գործընկեր պատգամավորներն ասում են, որ ԱԺ-ի հերթական նիստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այն, ինչը մենք առաջարկել ենք, օրինականության և տրամաբանության  մեջ է։ Մենք իրավունք ունենք ռեալիզացնենք մեր հնարավորությունները, դա նաև մեր գործիքակազմերից մեկն է»,- ասաց նա

Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները բացառում են քվե տալ Բագրատ Սրբազանին, պատգամավորն ասաց․

«Իրենք տեսախցիկի առաջ մի բան են ասում, ուրիշ տեղեր՝ լրիվ ուրիշ բան։  Մեր հանրահավաքներին իրենց բարեկամներից, ընտանիքի անդամներից մարդիկ են լինում, շատ պատգամավորների եղբայրներն էլ են մասնակցում։ Ասում են, որ այդ պատգամավորները գերի են այնտեղ, որ իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Ոչ բոլորը, բայց այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ ու իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն ու այդ ճնշման արդյունքում իրենք էլ մասը կազմեն այս գործընթացներին»։

Խոսելով գործողությունների ընթացքի ու քայլերի մասին, Դանիելյանն ասաց, որ շատ բաներ կան, որոնց մասին չեն կարող հրապարակայնորեն ասել։

«Ամեն ինչ նորմալ է, թողեք հերթականությամբ գործընթացները գնան, այսօր ժամը 4-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, մնացած բաների մասին կխոսենք»,- ասաց Դանիելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular