ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ «մաhաբեր» անnւնը uտացած կամրջի մոտ․ տուժածներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածում: Ժամը 00:20-ի սահմաններում Կիլիկյան նոր խճուղին «Հյուսիս-հարավ» մայրուղուն միացնող էստակադայի վրա «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղե ցանկապատին, ապա բետոնե պատին և մոտ 10 մետրից ավելի կամրջի վրայից ընկել ու գլխիվայր հայտնվել կամրջի տակով անցնող երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Արթուր Հովհաննիսյանը, 19-ամյա Էրիկ Մանգասարյանն ու 20-ամյա Էդգար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում վերջին ժամանակահատվածում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում՝ ողբերգական, և օրեր առաջ էր, որ նույն վայրում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացան մայրն ու նրա անչափահաս որդին, իսկ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտն ու Երևանի քաղաքապետարանը գուցե հետևություններ անեն և խորհրդակցեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության մասնագետների հետ ու միջոցներ ձեռնարկեն՝ խնդիրը լուծելու ուղղությամբ, հակառակ դեպքում տվյալ վայրում ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական, վիճակագրությունը կավելանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular