ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը շփոթել է Իրաքն ու Ուկրաինան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ շփոթելով Իրաքն ու Ուկրաինան: Նա ասել է, որ Իրաքը շատ երկար է սպասել Միացյալ Նահանգների օգնությանը։ Սակայն իրականում պետք է ասեր, որ Ուկրաինան է սպասել օգնությանը։

Սպիտակ տան ղեկավարը խառնել է երկրները Ֆրանսիա կատարած իր այցի և լրագրողների հետ կարճատև շփման ընթացքում:

«Ստիպված եղանք այս բոլոր ամիսները սպասել Իրաքի համար գումար ստանալու համար», - ասել է նա:

Ավելի ուշ Սպիտակ տան սղագրության մեջ «Իրաք» բառի վրա գիծ է քաշված և նշված է, որ խոսքն Ուկրաինայի մասին է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular