ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ ի բողոք Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ․ պատմության այս օրը (11 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1774-վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:

1908-ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը:

1913-ծնվել է  խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:

1943-ծնվել է  ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:

1964-ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց):

1998-վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:

1999-Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։

2001-Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: 

2003-ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր:

2004- «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2008-Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:

2009-տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետի՝  Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:

2012-Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ ի բողոք Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ: 

2018- Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է: 

2019-Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

2021- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մեքենայից իջնելու ժամանակ հնչել է «Ծա՛փ տվեք, արա՛» հրահանգը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125-խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:

1496– Քրիստափոր Կոլոմբոսն ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:

1580– իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:

1742- Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:

1770– ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալյան Մեծ Արգելախութը:

1864– ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:

1898-Չինաստանում հայտարարվել է «100 օրյա բարեփոխման» սկիզբը:

1910– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի հայտնագործողը:

1930-ամերիկացի կենսաբան Ուիլյամ Բիբը և ինժիներ Օտիս Բարտոնն իրենց ստեղծած բատիսկաֆով խորացել են օվկիանոսում ջրի մեջ 400 մետր:

1940-Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային:

1963– Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:

1965– Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով:

1973-Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:

1975-արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:

1992-Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:

1996-Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական պայթյուն:

2010-Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել են 26 և վիրավորվել մոտավորապես 150 քաղաքացի:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular