ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ձայնը. «Շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր և ամեն ինչ իր տեղը կընկնի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում առաջընթացի մասին։ Մի շարք դիրքորոշումներում կա դրական տեղաշարժ, և ընդհանուր դրական դինամիկա է նկատվում, ասել է Ջեյհուն Բայրամովը մեկնաբանելով Երևանի կողմից Բաքվին փոխանցված խաղաղության պայմանագրի նախագծի թարմացված՝ իններորդ տարբերակը։

Սակայն, ըստ նախարարի, Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և այդ երկրի խորհրդարանի ընդունած այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Բայրամովը նաև նշել է, որ անընդունելի է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի փորձը զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի հիմնարար օրենքների միջև։

Այս լուրին արձագանքել են ադրբեջանցիները «Caliber», «AAF» և «Caucasian Bureau» հեռագրային ալիքներում և կիսվել իրենց կարծիքներով:

Халид Алиев. «Նրանք ակնարկում են, որ մենք որպես պետություն, ԱԴՀ-ի իրավահաջորդներն ենք, և ոչ թե ԱԽՍՀ-ն, ինչպես Հայաստանը, բայց այնտեղ ոչ մի խոսք չկա, որ Զանգեզուրն Ադրբեջանի տարածք է: Նրանք փորձում են հայելացնել, բայց չի անցնի: ԱԴՀ-ն տարածքի մասին չէ, դա պետության ու պետականության գաղափարի մասին է»:

Nisar. «ՀՀ սահմանադրության ո՞ր հոդվածներն են հակասում Ադրբեջանի սահմանադրությանը, ես իսկապես այդ թեմայի մեջ չեմ»:

Renault. «Ավելի հավանական է, որ փաթեթները կսպառվեն, քան կողմերը համաձայնության կգան»:

Լուրն ակտիվորեն քննարկվել է նաև YouTube-ի «Baku TV | RU»-ում:

David6375. «Վախենամ, որ հարևանների նկատմամբ իրենց տարածքային հավակնություններով հայերը շուտով ընդհանրապես կմնան առանց տարածքների»:

alexas888. «Հայաստանը և պահանջատիրությունը հոմանիշ են»:

Rustam Yussupov. «Երբեմն պետությունը կարող է վերաշարադրել իր պատմությունը, բայց այստեղ պատմությունը կարող է վերաշարադրել պետությանը»:

IlsijarK. «Իմ հո՞ղն է, երբ մենք բոլորս թաղվենք, չորս կողմից շատ հող կլինի, բայց մենք այլևս դրա կարիքը չենք ունենա, գնահատեք կյանքը»:

Вахтанг К. «Ժամանակն է վերադարձնել նրանց իրենց պատմական հայրենիք՝ Հնդկաստան»:

Nargiz. «Երբ մենք ապրում էինք ԽՍՀՄ-ում, այդպիսի հարցեր չկային, որտեղ քեզ ուղարկեցին, դա քո տունն էր, մենք ընդհանրապես չէինք անհանգստանում»:

Malik Mikael. «Աշխարհի պատմությունը պետք է սովորեցնել, նայեք աշխարհի հնագույն քարտեզներին, այնտեղ ամեն ինչ ցուցադրված է»:

Rafael Adolini. «Ինչո՞ւ նրանք հավակնություններ չեն ներկայացնում Հնդկաստանի վրա, ի վերջո, Փենջաբը նրանց նախնիների հողն է, այնտեղից է սկսվել փախուստը»:

Mariam. «Բան ու գործ չունե՞ն: Երկրի վրա դրա՞խտ է իրենց ներքին սահմաններում: Ամեն ինչ արել են հիմա կարող են պայմանական պարանով վազե՞լ այս ու այն կողմ»:

Heavy Metal. «Հայաստանի իրական չափը մեկ քաղաք է՝ Երևանը, և դա պետք է հստակեցվի»:

galymturan533. «Շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Шахин Исмаилзаде. «Ժամանակին Ադրբեջանն առաջարկում էր բարձրագույն ինքնավարություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց, առանց պատերազմի և արյունահեղության, հայերը կտրականապես հրաժարվեցին և ընդհակառակը, սպառնացին նոր տարածքների օկուպացիայով  հենվելով Ռուսաստանի և Արևմուտքի վրա, բայց Ամենազորը մեզանից վեր է, և հայերը ոչ միայն կորցրին գրավյալ տարածքները, այլ նաև Աստծո կամոք լքեցին ամբողջ Ղարաբաղը, և շարունակվում է հայկական հիմարությունը, այդ հիմարությունը կավարտվի Երևանի, Գոյչայի ու Զենգեզուրի վերադարձով»։

Ildar Kamalov. «Ինչ որ մեկը հատուկ է առաջ քաշում այդ թեման: Հայտնվում են արևմտյան պատմաբաններ, որոնց չի կարելի վստահել: Հիշեցեք խորհրդային ժամանակաշրջանը և հայերի ու ադրբեջանցիների խառնամուսնությունները: Հասարակ մարդկանց միջև ընդհանրությունները շատ են և առանձնահատուկ բան չկա անելու»:

mzia rouxadze. «Դուք այն աստիճանի կթռչեք, որ կկորցնեք այն, ինչ մնացել է: Զզվեցրել եք: Արդեն միայն ձեզ եք գովում և ոչ մեկին չեք հարգում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular