Ֆրանսիայում բացվելու է սպառազինությունների եվրոպական ամենամեծ ցուցահանդեսը. Հայաստանին հրավիրել են, Իսրայելին թույլ չեն տվել ներս մտնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին Փարիզում բացվում է սպառազինությունների Եվրոպայի ամենամեծ ցուցահանդեսը՝ EUROSATORY-ը, գրում է topwar.ru-ն։ Նախկինում ռուսական պաշտպանական արդյունաբերությունը ակտիվորեն ցուցադրում էր իր արտադրանքն այդ ֆորումում, սակայն երկար տարիներ է ինչ չի մասնակցում դրան։ Այժմ արգելվել է նաև Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի մուտքը։
74 ընկերությունների պաշտոնապես թույլ չեն տվել մուտք գործել պատճառաբանելով, որ Թել Ավիվը չի ցանկանում դադարեցնել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը պաղեստինյան Ռաֆահում։ Վերջին տարիներին Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունն ակտիվորեն ընդգրկվում է զենքի միջազգային շուկայում, ինչը չէր կարող դժգոհություն չառաջացնել ֆրանսիական ռազմարդյունաբերական համալիրի մոտ, որն այդ ոլորտում համաշխարհային արտահանման առաջատարներից մեկն է։
Ուստի Փարիզն օգտագործել է արդեն իսկ ապացուցված ռուսական սցենարն իր մրցակցի անիվների մեջ փայտ դնելու համար։ Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ, համաշխարհային զենք արտադրողները ցուցահանդեսին կներկայացնեն ավելի քան 1800 ցուցանմուշ, և մոտ 100 հազար մարդ և բազմաթիվ պոտենցիալ գնորդներ կայցելեն այն։
Եթե Իսրայելին թույլ չեն տալիս մտնել ֆրանսիական ցուցահանդես, ապա Հայաստանի համար, ընդհակառակը, առաջին անգամ հրավեր ուղարկելով բացել են դռները։ Հայկական մամուլն արդեն «վայելում» է այդ հրավերի հնարավոր «շահույթը»: Պարզապես անհասկանալի է, թե ի՞նչ ապրանքներով կարող են հետաքրքրել հայկական ընկերություններն օտարերկրյա գնորդներով հաշվի առնելով այն, որ երկիրն ինքն է ստիպված ապավինել արտասահմանյան սպառազինությանը։
Ավելին, անհասկանալի է, թե ինչո՞ւ էր ընդհանրապես անհրաժեշտ հրավերը, եթե ցուցահանդեսն անցկացվում է բաց ձևաչափով՝ չհաշված «պատժամիջոցային» երկրների, օրինակ Ռուսաստանի և Իսրայելի մասնակցության անհնարինությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը