ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիաաղետի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորներ, որում գտնվել է Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող ինը հոգի։ Բոլորը մահացել են, հաղորդում է Քենիայի Capital FM ռադիոկայանը X սոցիալական ցանցում:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ռադարներից անհետանալուց գրեթե մեկ օր անց:

Ինքնաթիռն անհետացել էր երեկ՝ հունիսի 10-ին, մայրաքաղաք Լիլոնգվեից օդ բարձրանալուց հետո։ Երկրի նախագահ Լազարուս Չակվերան նույն օրը հրահանգել էր որոնողափրկարարական գործողություն սկսել։ Արտակարգ իրավիճակի պատճառով նա չեղարկել էր իր ուղևորությունը Բահամյան կղզիներ։

Սաուլոս Չիլիման Մալավիի փոխնախագահն էր 2014 թվականի մայիսից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular