ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ բերման ենթարկված կա այսօրվա անհնազանդության ակցիաներից

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Բաղրամյան պողոտան՝ Աժ-ի դիմաց շարունակում է փակ մնալ: Այսօր Բագրատ Սրբազանի կոչով մարդիկ տարբեր անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանում, փողոցներ էին փակում, երթեր անում և այլն։ Օրինակ՝ առավոտյան քաղաքացիները շղթայով փակել էին Մյասնիկյան պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

MediaHub-ը ՆԳՆ–ից տեղեկացավ, որ այսօրվա անհնազանդության ակցիաներից մեկ հոգի է բերման ենթարկվել՝ Ազատության պողոտայից, և արդեն բաց է թողնվել։

Հիշեցնենք, վաղը ժամը 15:00-ին՝ Սրբազանի կոչով մեծ հանրահավաք է տեղի ունենալու: Մինչ այդ շարժման մասնակիցները տարբեր իրազեկման ակցիաներ են իրականացնելու։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular