ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած 21-ամյա տղան իր քույրը․ մանրամասներ

ՖՈՏՈ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացին ջրահեղձ է եղել։

Մինչ փրկարարների ու ջրասուզակի ժամանումը, քաղաքացիները, այդ թվում՝ ջրահեղձ եղած քաղաքացու հարազատները, ընկերները, ոստիկաններն ու պարեկները, ջրամբարի ողջ տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։

Ժամանած փրկարարներն ու ջրասուզակը մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրամբարից դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով «սպանություն» (ջրահեղձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 21-ամյա Գառնիկ Հ.-ն է, ով իր քրոջ և ընկերների հետ եկել էր Ազատի ջրամբար և լողանալիս ջրահեղձ է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular