ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ: Գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական «Haberler»  լրատվական կայքին։

Թուրքական աղբյուրին Վլադիմիր Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի  զինատեսակների նկատմամբ:

Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Գոնչարովը տեղեկացրել է, որ «Рособоронэкспорт»-ը  2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում:

Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում  կայանալիք  «IDEF-2017» ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն   Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular