ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական հեղափոխությունը» ընկել է Փաշինյանի հետևից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հունիսի 17-ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որտեղ կքննարկի կառավարության հրաժարականի հարցը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է արտահայտվել այդ մասին։


«Նշեմ երեք կետ: Առաջին՝ Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երկրորդ՝ մինչ այդ իշխող «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանի խորհուրդը մերժել է երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած այդ առաջարկը: Վերջապես երրորդ՝ խորհրդարանը, ճնշման տակ է հարկադրված եղել արտահերթ նիստի մասին հայտարարել և օրակարգ մտցնել այդ հարցը, և որի ժամանակ կարող են օգտագործվել այսպես կոչված ընթացակարգային սցենարները»,- նշել է Տարասովը։

Նրա խոսքով, առաջին սցենարը ենթադրում է իշխող խմբակցության պատգամավորների հրաժարվելը այդ նիստին  մասնակցելուց։ Հետևաբար, քվորում չի ապահովվի։ Երկրորդ սցենարով քվեարկությունը տեղի կունենա, բայց ընդդիմությունը չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, և Փաշինյանը կպահպանի իշխանությունը։

«Սակայն դա չի բացառում հետագա զարգացումներն ըստ հեղափոխական սցենարի։ Ստեղծված իրավիճակից ելք կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Բայց Փաշինյանը հրաժարվում է դրանից մտավախություն ունենալով, որ չի ստանա մեծամասնություն և կհեռանա իշխանությունից։ Երևանի ավագանու վերջին ընտրություններում իշխանություն ունեցող կուսակցությունն անգամ առավելագույնս օգտագործելով վարչական ռեսուրսը չկարողացավ մեծամասնություն ստանալ։

Հետևաբար, իրադարձությունների հետագա ընթացքը մեծապես որոշելու է փողոցը: Արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա նույն կերպ շարունակել։ Իհարկե, դա կախված է նրանից, թե արդյո՞ք Փաշինյանի իշխող խմբակցությունը կպահպանի միասնությունը։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև անվտանգության բլոկում ստեղծված իրավիճակին»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դժվար է գնահատել արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Մի կողմից կարող է թվալ, թե Փաշինյանի արտաքին քաղաքականության արևմտամետ կուրսը քաղաքական գրգռվածություն է առաջացնում Մոսկվայում և, ինչպես պնդում են փաշինյանամետ լրատվամիջոցները «նա է կանգնած  բողոքի շարժման հետևում»։

Մյուս կողմից, Մոսկվան հասկանում է, որ Հայաստանում, որոշակի հանգամանքներում, այսպես կոչված ռևանշիստական ուժերը կարող են զավթել իշխանությունը, ինչն ապակայունացնելու է իրավիճակը տարածաշրջանում։

«Ուստի Մոսկվան ամեն կերպ հեռու է մնում հայաստանյան իրադարձություններից, չնայած Երևանը բացահայտ սադրիչ բնույթի հայտարարություններ է անում նրան ուղղված։ Արևմուտքը նույնպես շահագրգռված չէ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով: Ուստի կարելի է ենթադրել, որ քաղաքականապես չբացահայտված ինչ-որ արտաքին ուժ է ազդել հայաստանյան իրադարձությունների վրա»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular