ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ու Հայաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին. նպատակը Ռուսաստանի պարտությունն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները հայտարարել են երկկողմ հարաբերությունների կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին։ Այս մասին ասված է ռազմավարական երկխոսության հանդիպման արդյունքներով երկու երկրների հայտարարության մեջ, գրում է tsargrad.tv-ն։

Խոսքը հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցած հանդիպման մասին է։ Դրան մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Կողմերը քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման առաջընթացը։

«Մենք նախանշեցինք գալիք տարում կապերի խորացման հեռանկարները, որոնք կձևակերպվեն փոխըմբռնման հուշագրով, որը երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնի ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի»,- ասված է հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու «ժողովրդավարական առաջընթացը»։ Բացի այդ, ամերիկյան կողմը հաստատել է իր աջակցությունը «երկրի ինքնիշխանությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։

Այսինքն, ըստ էության, ԱՄՆ ներկայացուցիչն ասել է այն ամենը, ինչ Հայաստանն ուզում էր լսել նրանից։ Կիևի տխուր փորձն այդ հարցում, ըստ ամենայնի, ոչինչ չի սովորեցրել Երևանին։ Համացանցում ուշադրություն է հրավիրել այդ ամենի մեկ այլ կարևոր կետի վրա:

«Վաշինգտոնն ավելի վաղ ուղղակիորեն հայտարարել էր, որ իր ռազմավարական նպատակը Ռուսաստանի պարտությունն է»,- հիշեցրել է «Ամոթի ռադիո» հեռագրային ալիքը։

Այս ամենի ֆոնին Վրաստանից ստացված տեղեկատվությունն է չափազանց հետաքրքիր թվում։ Այնտեղ երկրի իշխանությունները, ընդհակառակը, ազատվում են արևմտյան ազդեցությունից և, ըստ աղբյուրների, մտադիր են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular