ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում մարդիկ են խորտակվել ջրհեղեղի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գծին տեղեկություն է ստացվել, որ երեկ երեկոյան Գաբալայի շրջանում՝ Լազա գյուղում, ուժեղ ջրհեղեղի հետևանքով ավտոմեքենան, որում եղել է 2 մարդ, ընկել է գետը և խորտակվել:
Տեղեկությունը հայտնում են տեղի լրատվամիջոցները:


ԱԻՆ-ից մանրամասնել են, որ ստացված տեղեկատվության կապակցությամբ անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները։

Նրանց կողմից ձեռնարկված փրկարարական աշխատանքների արդյունքում գետում խորտակված «ՎԱԶ-2106» մակնիշի մարդատար ավտոմեքենան տեղափոխվել է անվտանգ տարածք։

Թե ինչ վիճակում են մեքենայի ուղևորները՝ չի նշվում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular