ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրը մենք պետք է բերենք, ոչ թե այս մարդիկ, այս մարդիկ խաղաղություն են մուրում․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրենց արածը ոչ սահմանազատում, ոչ էլ սահմանագծում է, իրենք հարկադրանքի ներքո հանձնել են․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Սրբազանն ասաց․ «Խաղաղության պայմանագիրը մենք պետք է բերենք, ոչ թե այս մարդիկ, այս մարդիկ խաղաղություն են մուրում, ուղղակի դռնեդուռ ընկած մուրում են։ Նրանք այնտեղ ասում են սահմանադրությունը փոխեք, սրանք այստեղից ասում են՝ մեկ ամսից կարող ենք խաղաղություն կնքել, սա ի՞նչ է, բանակցությո՞ւն եք համարում»։

Դիտարկմանը՝ իր տված 4 օրը մոտենում է ավարտին, նա պատասխանեց․ «4 օր ասել եմ, հետո կարող է ևս 4 օր ասեմ, հետո մեկ ամիս ասեմ, հետո էլ մեկ տարի ասեմ։ Այսօրը շատ կարևոր օր է մեզ համար, և ես ասել եմ 4 օրը պայմանական օր չէ, ես ասել եմ համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, ընդվզումը կհայտնի, իր համաձայնությունը կհայտնի ես էլ պատրաստ եմ իրականացնելու այն»։

Ապա` նա հավելեց, թե այս իշխանությունները հայտարարել են, որ ջրցան մեքենաները միայն ծաղիկ ջրելու համար են լինելու, փշալարերն էլ ժանգոտելու են և հարց բարձրացրեց՝ բա ինչո՞ւ են այստեղ։ 

«Եթե ժողովրդավար են ինչի՞ են բերել, այս մարդիկ ի՞նչ են արել, մի բան արե՞լ են, անցյալ օրն այդքան մարդ կար, որ ունենայինք չէի՞նք կարող մտնել ներս, կամ տարաբնույթ տեղեր չկա՞ն ներս մտնելու, լիքը, որից իրենք տեղյակ էլ չեն»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular