ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա տգիտության բարձրագույն դրսևորում է․ Բագրատ Սրբազանը՝ Թալինի մանկապարտեզի հետ կապված իր հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա տգիտության բարձրագույն դրսևորում է, այսպես արձագանքեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի գրառմանը, թե Սրբազանի պատճառով չի գործում Թալինի երկրորդ մանկապարտեզը։

«2012 թվականի մասին ես չեմ կարող տեղյակ լինել, որովհետև եղել եմ Կանադայում։ 2003-ի ապրիլին քաղաքապետը այն ժամանակ պարտեզը փոխանցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, ես եղել եմ առաջնորդական տեղապահը, մայիսի 27-ին իմ լիազորությունները վերջացել են Արագածոտնում և ընտրվել եմ Կանադայի թեմի առաջնորդ, ընդամենը 2 ամսվա պատմություն է՝  մանկապարտեզի հատկացումը և իմ մեկնումը»,- պարզաբանեց նա։

Սրբազանն ընդգծեց՝ այսինքն, անձնական իմաստով էլ, եթե շատ ջանք էլ դներ ոչ մի բան չէր կարող անել այդ պահին։ «Նույն տարվա հուլիսին ես 50 հոգանոց երիտասարդական խումբ եմ ուղարկել Թալին՝ մանկապարտեզի վերանորոգման համար։ Մանկապարտեզը ամբողջությամբ ավերված վիճակում էր, ես Կանադայից երիտասարդների խումբ ուղարկեցի և այդ տարի իրենք եկել ու վերանորոգել են այն։ Դա Բագրատ Սրբազանի կամ իրենց ասած Բագրատ Վարդապետի սեփականությունը չէր, դա գտնվում է Արագածոտնի թեմի խնամքի ներքո և ոչ թե 11 տարի առաջ է, այլ 21 տարի առաջ է 2003 թիվը, ես 2012-ն գաղափար չունեմ, թե ինչ է տեղի ունեցել»,- պատմեց նա։

Նշենք, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը գրառում է արել, թե Թալինի մանկապարտեզը չի գործում շուրջ 11 տարի` շնորհիվ և հօգուտ այսօրվա «Սրբազան» կոչեցյալին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular