ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանը Չկալովկա գյուղում ինձ առաջարկել է «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին. իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել. Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, որ 2018 թվականին ՔՊ-ից իրեն առաջարկ են արել, որպեսզի մասնակցի ընտրություններին։

«Ինձ առաջարկ են արել, կոնկրետ անուն եմ տալիս, Սուրեն Պապիկյան։ Տեղն էլ ասեմ՝ Սևանի ավազանում, Չկալովկա գյուղում, Պապիկյանն ինձ առաջարկել է «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին։ Իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել։

Ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, դուք գաղափարական բան չունեք։ Ասել է՝ դե լավ պետություն ենք ուզում։ Սուրեն Պապիկյանին հարցրեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular