ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «արտառոց» ուժ է ազդում հայաստանյան իրադարձությունների վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru–ն ««Հայկական հեղափոխությունն» ընկել է Փաշինյանի հետևից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե հունիսի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ կանցկացնի, որտեղ կքննարկվի կառավարության հրաժարականի հարցը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ, iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է արտահայտվել այդ մասին։

«Նշեմ երեք կետ: Առաջին՝ Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երկրորդ՝ մինչ այդ իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանի խորհուրդը մերժել է երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած այդ առաջարկը: Վերջապես երրորդ՝ խորհրդարանը ճնշման տակ է հարկադրված եղել արտահերթ նիստի մասին հայտարարել և օրակարգ մտցնել այդ հարցը, որի ժամանակ կարող են օգտագործվել, այսպես կոչված, ընթացակարգային սցենարները»,- նշել է Տարասովը։

Նրա խոսքով, առաջին սցենարը ենթադրում է իշխող խմբակցության պատգամավորների հրաժարվելը այդ նիստին մասնակցելուց։ Հետևաբար, քվորում չի ապահովվի։ Երկրորդ սցենարով քվեարկությունը տեղի կունենա, բայց ընդդիմությունը չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, և Փաշինյանը կպահպանի իշխանությունը։

«Սակայն դա չի բացառում հետագա զարգացումները ըստ հեղափոխական սցենարի։ Ստեղծված իրավիճակից ելք կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Բայց Փաշինյանը հրաժարվում է դրանից՝ մտավախություն ունենալով, որ չի ստանա մեծամասնություն և կհեռանա իշխանությունից։ Երևանի ավագանու վերջին ընտրություններում իշխանություն ունեցող կուսակցությունը, անգամ առավելագույնս օգտագործելով վարչական ռեսուրսը, չկարողացավ մեծամասնություն ստանալ։ Հետևաբար, իրադարձությունների հետագա ընթացքը մեծապես որոշելու է փողոցը: Արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա նույն կերպ շարունակել։ Իհարկե, դա կախված է նրանից, թե արդյո՞ք Փաշինյանի իշխող խմբակցությունը կպահպանի միասնությունը։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև անվտանգության բլոկում ստեղծված իրավիճակին»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դժվար է գնահատել արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Մի կողմից՝ կարող է թվալ, թե Փաշինյանի արտաքին քաղաքականության արևմտամետ կուրսը քաղաքական գրգռվածություն է առաջացնում Մոսկվայում, և, ինչպես պնդում են փաշինյանամետ լրատվամիջոցները, «նա է կանգնած բողոքի շարժման հետևում»։ Մյուս կողմից՝ Մոսկվան հասկանում է, որ Հայաստանում որոշակի հանգամանքներում, այսպես կոչված, ռևանշիստական ուժերը կարող են վերցնել իշխանությունը, ինչը ապակայունացնելու է իրավիճակը տարածաշրջանում։

«Ուստի, Մոսկվան ամեն կերպ հեռու է մնում հայաստանյան իրադարձություններից, չնայած Երևանը բացահայտ սադրիչ բնույթի հայտարարություններ է անում նրան ուղղված։ Արևմուտքը նույնպես շահագրգռված չէ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով: Ուստի, կարելի է ենթադրել, որ քաղաքականապես չբացահայտված ինչ-որ արտաքին ուժ է ազդել հայաստանյան իրադարձությունների վրա»,- եզրափակել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular