ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները կոտրել են Աբրահամ Գասպարյանի կողոսկրերը, արնաշաղախ գլխով տեղափոխել են բաժին. Լրագրողի կինը մանրամասներ է հայտնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաղրամյան պողոտայում ոստիկանության այսօրվա ջարդի արդյունքում լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջինիս մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածներ, բազաթիվ սալջարդեր։

«Հարվածներ են հասցրել կրծքավանդակին, գլխին և արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն», - հայտնեց Հարությունյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառողները կարմիրբերատավորներ են եղել, որոնք խմբով հարձակվել են ու դաժան ծեծի են ենթարկել լրագրողին։ Գասպարյանը ոստիկանության բաժին է տեղափոխվել առանց կոշիկների։

Նշենք, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անգամ փորձ էլ չեն արել հետաքրքրվելու լրագրողի վիճակով, այս պահին հիվանդանոց քննիչներ են այցելել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular