ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին ասել է, թե որ ակումբում կավարտի կարիերան

ՍՊՈՐՏ

րգենտինայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» բազմակի դափնեկիր Լիոնել Մեսսին նշել է իր կարիերայի վերջին ակումբի անունը:


Ինչպես գրում է ESPN-ը, Մեսսին ասել է, որ իր վերջին ֆուտբոլային ակումբը կլինի «Ինտեր Մայամին», որի կազմում նա այժմ հանդես է գալիս։ 

«Ես ավելի ու ավելի շատ եմ հաճույք ստանում ֆուտբոլից, քանի որ հասկանում եմ, որ գնալով ավելի քիչ ժամանակ եմ ունենում խաղալու համար»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ նշվում էր, որ Մեսսին դարձել է ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկը։ Երկրի 12 տարեկանից բարձր բնակիչների հարցման արդյունքում պարզվել է, որ արգենտինացին ավելի հայտնի է, քան նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը և ամերիկացի նախկին ֆուտբոլիստ Թոմ Բրեդին։

36-ամյա Մեսսին «Ինտեր Մայամի» թիմին միացել է 2023 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Թիմի կազմում նա նվաճել է լիգայի գավաթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular