ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռետինե մահակներ, հակագազ, փշալար-ժապավեն, պայթուցիկ սարքավորում․ էկոպարեկներին հատուկ միջոցներ կհատկացվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով կհաստատվի էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև էկոպարեկային ծառայության սպառազինության մեջ անձնական պաշտպանության և հատուկ միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը։

Նախագիծը չզեկուցվող է ներկայացվել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից։

Համաձայն հավելվածի՝ ցանկի մեջ, որպես անձնական պաշտպանական միջոցներ, մտնում են՝ հակագազ, շնչադիմակ, սաղավարտ, հրակայուն բաճկոն, վերջույթների հրակայուն պաշտպանական միջոցներ։

Նաև հատկացված են հատուկ միջոցներ՝ ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ՝ փշալար-ժապավեն, շարժական արգելակիչ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային սարքեր, արգելանքներ քանդելու միջոցներ՝ փոքրածավալ պայթուցիկ սարքավորում, բենզասղոց։

Նախագծում նշված է նաև, որ էկոպարեկային ծառայության սպառազինությունից հանված անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ոչնչացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 1698-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular