«Շրջադարձերին զգույշ. ԱՄՆ-ը շտապում է աջակցել Փաշինյանին բողոքի ակցիաների ֆոնին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ում ընդդիմությունն անվանում է հանրապետության վարչապետի թեկնածու, կոչ է արել 96-ժամյա անհնազանդության բողոքի ակցիա անցկացնել։
«Ներկայիս բողոքի շարժումն ունի խարիզմատիկ առաջնորդ, և ժողովուրդը կանգնած է բողոքի շարժման, այլ ոչ թե Փաշինյանի կողքին։ Անգամ վարչական ռեսուրս օգտագործելով նա չի կարող այդքան մարդ հավաքել իր աջակցության համար»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Բայց չնայած բողոքի շարժման մասշտաբներին, այն քիչ հնարավորություն ունի հասնելու ներկայիս կառավարության հրաժարականին, iz.ru-ին ասել է Ժամանակակից պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
«Բողոքի շարժումը Հայաստանում որոշակի քաղաքական պրոդուկտի հայտ է ներկայացրել, բայց իր հովանավորներին այդպես էլ չի գտել։ Ցանկացած պետական հեղաշրջում ներդրումներ է պահանջում, իսկ այս բողոքի շարժումն ակնհայտորեն զուրկ է դրանից»,- մեկնաբանել է փորձագետը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գինն ավելի բարձր է, քան իր նախորդներինը, բացատրել է Հրանտ Միքայելյանը, եթե նախկին ղեկավարներին կարելի էր մեղադրել կոռուպցիայի մեջ, ապա Փաշինյանին կարելի է մեղադրել դավաճանության մեջ, ուստի նա մինչև վերջ պայքարելու է իր աթոռի համար։
«Փաշինյանը ցույց է տվել, որ պատրաստ է ուժ կիրառել: Այս պահին այդ գործիքը միայն մասամբ է օգտագործվում, բայց պարզ է, որ դրա օգտագործումը կավելանա կախված անհրաժեշտությունից։ Բացի այդ, նա շատ արդյունավետ է մեդիա քաղաքականության և քարոզչության մեջ, և դա խաղում է նրա օգտին»,- ասել է Հրանտ Միքայելյանը։
Հայաստանը գնում է դեպի ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մերձեցման, և ընդդիմության համար դժվարություններ են ստեղծվում նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ղեկավարությանն ուղղված արտաքին աջակցության պատճառով։
«Փաշինյանը լուծում է այն աշխարհաքաղաքական հարցերը, որոնք կարևոր են ԱՄՆ-ի համար: Դա Ռուսաստանի և Իրանի ներկայության կրճատումն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ Ղարաբաղի հանձնումը դրա նախնական փուլն էր»,- ասել է Հրանտ Միքայելյանը։
«Հայաստանի ղեկավարությունն ամբողջությամբ վերակողմնորոշում է իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի դառնա Արևմուտքի գլխավոր գործակալը։ Միացյալ Նահանգների համար բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում մրցակցելը Ռուսաստանի հետ Անդրկովկասում ազդեցության համար և թույլ չտալն այլ խաղացողների ձեռք բերել այդ ազդեցությունը»,- ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար փորձագետ Սերգեյ Միխայլովը iz.ru-ի հետ զրույցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը