ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղվածությունը դատապարտված է ձախողման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և սույն որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: Այդ լուրը մեկնաբանել է «Druid» հեռագրային ալիքը, գրում է iarex.ru-ն։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի դեմ մանր կեղտոտ հնարքներ բանեցնելը: Երևանը հրաժարվում է իր տարեկան ներդրումը կատարել ՀԱՊԿ-ում, հետևաբար կազմակերպությունը պետք է ճշգրտի տարեկան բյուջեն, այդ թվում ընթացիկ տարվա համար։ ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս է հիշեցրել Երևանին պարտքի մասին, սակայն հստակ պատասխան չի եղել։

Հայաստանի վարչապետը, օգտագործելով «փրկված» մի քանի տասնյակ  միլիոն ռուբլու մասին լուրը փորձում է երկրի համար նշանակալից լրատվական հոսք ապահովել։ Նման կերպ Հայաստանի իշխանությունները խաղում են հասարակության հետ (ներառյալ տեղացի զայրացած հայրենասերների) Մոսկվայի քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու պատրաստակամություն ու «անկախություն» ցույց տալու համար։

Պետք է ընդունել, որ Փաշինյանը գնում է ՀԱՊԿ-ից Հայաստանի համակարգված դուրս գալու ճանապարհով, սակայն նման քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ Հայ հասարակությունը հասկանում է, որ առանց Ռուսաստանի աջակցության իր աշխարհաքաղաքական հակառակորդների (Թուրքիա, Ադրբեջան) կողմից փակված  Հայաստանը չափազանց խոցելի կլինի։ Փաշինյանի հաշվարկները կենտրոնացած են արևմտյան ուղղվածության և Անդրկովկասի գործերի մեջ Եվրոպայի ներգրավման վրա։

Բայց թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը դեմ են դրան։ Հետևաբար, որքան շուտ Փաշինյանը դադարեցնի իր ամոթալի քաղաքականությունը, այնքան լավ կլինի երկրի համար։ Ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ՀԱՊԿ-ն, իր դոկտրինի համաձայն, պաշտպանում է միայն միջազգայնորեն ճանաչված տարածքները։ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) դրանցից չէր, նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, չէր ճանաչում այն որպես Հայաստանի մաս, սակայն Հայաստանի վարչապետի «ռուսները չօգնեցին» բացականչությունն ակտիվորեն շահարկվում է հասարակական դաշտում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular