Մարիամ Մկրտչյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում:
Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:
Վերջին՝ 11-րդ տուրում, հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ռավի Ռակշիտային: Մարիամ Մկրտչյանը կես միավոր է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիվյա Դեշմուխին։
Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրից առաջ ունի 8 միավոր և միանձնյա առաջատարն է։