ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն․ ՀՅԴ ԳՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

«Հունիսի 12-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, առանց օրինական հիմքերի, հատուկ միջոցների կիրառմամբ բիրտ և ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրա:

Հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվածքներ և վիրավորումներ են ստացել, ապօրինի ձերբակալվել են բազմաթիվ քաղաքացիներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է ոստիկանության հակաօրինական գործողությունները, քաղաքական մեծամասնության՝ բռնաճնշումներն արդարացնող և դրանք խթանող դիրքավորումը։

Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և նրա խուլիգանական խմբակը։

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն։

Միջազգային կազմակերպությունների լռությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական բռնությունների համար կանաչ լույս։

Հայաստանի պետականության, Հայրենիքի ու արժանապատվության այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ ՀՀ քաղաքացին իրավունք ունի իրացնելու իր սահմանադրական իրավունքները։

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը», - ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular